«Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է անգլիական ակումբի ներսում տիրող մթնոլորտի մասին։
«Թիմում տիրող մթնոլորտը միշտ կախված կլինի արդյունքներից: Ինչպես գիտեք՝ առաջնությունում հիմա մեզ մոտ լավագույն վիճակը չէ, մթնոլորտը չի կարելի հիանալի անվանել, բայց պետք է լավատես լինել և հավատալ մինչև վերջ, քանի որ մենք ցանկանում ենք հայտնվել լավագույն քառյակում:
Հենց դրանից էլ կախված կլինի մթնոլորտը։ Եթե մենք մտնենք թոփ-4, ապա բոլորը կլինեն…: Ոչ երջանիկ, բայց գոհ լինեն։ Եթե ոչ, ապա շատ տխուր կլինի»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Talksport-ը։