«Ինտեր Մայամին» առաջարկ է պատրաստում Լիոնել Մեսսիի համար

«Ինտեր Մայամին» պատրաստվում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, հայտնում է As-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՄԼՍ-ի ակումբը գիտակցում է, որ արգենտինացուն հեշտ չի լինի համոզել և մտադիր է գրավիչ առաջարկ անել 34-ամյա ֆուտբոլիստին։

Եթե ​​Մեսսին հեռանա, ՊՍԺ-ն կփորձի պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ։ 29-ամյա ֆուտբոլիստի խաղացողի մերսիսայդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։

Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացու համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։