Բրունու Ֆերնանդեշ. «Իմ և «Մանչեսթեր Յունայթեդի» համար լավագույնը դեռ առջևում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կիսվել է իր տպավորություններով՝ ակումբի հետ մինչև 2026 թվականը նախատեսված նոր պայմանագիր ստորագրելուց հետո։

«Ես յուրահատուկ փոխհարաբերություններ ձևավորեցի ակումբի և մեր հիանալի երկրպագուների հետ «Յունայթեդին» միանալուց անմիջապես հետո: Ես մեծացել եմ այս թիմին հետևելով և երազում էի, որ մի օր հնարավորություն կունենամ խաղալ այստեղ։ Երազանքն ինձ համար դարձել է իրականություն և պատիվ։

Ես ցանկանում եմ այստեղ շատ ավելիին հասնել և հասկանում եմ, որ նույնն են ցանկանում թիմի մնացած տղաները։ Ամեն ինչից առավել, մենք ցանկանում ենք երկրպագուներին բերել այն հաջողությունը, որին նրանք արժանի են: Մենք տարիների ընթացքում շատ հիանալի պահեր ենք ապրել, բայց իմ և թիմի համար լավագույնը դեռ առջևում է»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը։