«Լեսթերի» առաջատարներից մեկը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը

«Լեսթերի» կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը։ Հաղորդվում է, որ 25-ամյա խաղացողն արդեն վիրահատվել է։

«Նդիդին բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, ինչը մեզ համար լավ չէ, բայց նա պատրաստ կլինի հաջորդ խաղաշրջանին: Դա շատ ցավալի է։ Նա սարսափելի վնասվածք է ստացել և արդեն վիրահատվել է, ապաքինումը կտևի մինչև հունիս»,- գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Նիգերիացի կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Ռենի» դեմ Կոնֆերենցիաների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (1:2):