Ժոզե Ֆոնտեն հավատում է, որ Ռոնալդուն կմասնակցի Եվրո-2024-ին

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոզե Ֆոնտեն վստահ է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կխաղա ոչ միայն Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունում, այլև կմասնակցի Գերմանիայում կայանալիք Եվրո 2024-ին։

«Կարծում եմ, որ Ռոնալդուն շատ հստակ ասել է, որ վերահսկում է իր ապագան: Կարծում եմ՝ նա ֆիզիկապես իրեն շատ լավ է զգում։ Եթե ​​նա հաղթելու հնարավորություն ունենա ու շարունակի խաղալ ամենաբարձր մակարդակով, կշարունակի խաղալ այնպես, ինչպես և ասել է։

Ոչ ոք չգիտի, թե ինչ կա նրա մտքում: Միայն նա կարող է որոշել իր ապագան։ Կրիշտիանուն ցանկանում է շարունակել խաղալ այդ պատճառով, ես հավատում եմ, որ նա կլինի ոչ միայն Քաթարում, այլև հաջորդ Եվրոպայի առաջնությունում»,- Ֆոնտեի խոսքերն է մեջբերում ZeroZero-ն: