Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պայմանագիր է կնքել Adidas-ի հետ։
Մինչ այս նորվեգացին գործակցում էր Nike ընկերության հետ և ստանում էր տարեկան մոտ 1 միլիոն եվրո։ Ընկերության ներկայացուցիչները 21-ամյա խաղացողին առաջարկել են պայմանագիր կնքել բարելավված պայմաններով, սակայն հարձակվողը հրաժարվել է։ Ինչպես հայտնում է As-ը՝ Puma բրենդը Հոլանդին առաջարկել է տարեկան 8 մլն եվրո։
Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Բորուսիայի» առաջատարը 5 տարվա գործակցության համար 50 միլիոն եվրո է խնդրել։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Adidas-ի հետ պայմանագիրը համապատասխանում է այդ պայմաններին։
Հարկ է նշել, որ Adidas-ը 1998 թվականից գործակցում է Մադրիդի «Ռեալի» հետ, ընկերության և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։