Ժերար Պիկեն հույս ունի, որ Դեմբելեն նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ցանկանում է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

«Ես կցանկանայի, որ նա երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Դեմբելեն Չավիի համար կարևոր խաղացող է, և մենք հիացած ենք նրանով»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը՝ հղում անելով The Wild Project-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» վերսկսել է Դեմբելեի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։