ՊՍԺ-ն դիտարկում է Լիոնել Մեսսիին և Նեյմարին այս ամառ վաճառելու տարբերակը, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը դեռ կայացված չէ, սակայն դա կարող է տեղի ունենալ, եթե թիմի ղեկավարությունը փոխի զարգացման վեկտորը։
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստները կարող են մնալ ՊՍԺ-ում այն պատճառով, որ մյուս թիմերը չեն կարողանա իրենց թույլ տալ տրանսֆերը։
Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում 30-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: