Պաշտոնական. Ռուսերենը կլինի ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուներից մեկը

ՖԻՖԱ-ի կոնգրեսում այսօր՝ նիստի ընթացքում, որոշվել է Ռուսերենը դարձնել ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուներից մեկը՝ տեղեկացնում է ֆուտբոլային կառույցի պաշտոնական կայքը:

Նախկինում ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ  պաշտոնական լեզուները չորսն էին՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Այժմ ռուսերենը ևս կդառնա պաշտոնական լեզու: