Այսօր կայացած 72-րդ համագումարում ՖԻՖԱ-ն չի քննարկել Ռուսաստանի ֆուտբոլային միության անդամակցության կասեցման հարցը՝ տեղեկացնում է կառույցի պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ -ն չի անրադարձել Ռուսաստանի ֆուտբոլային միության անդամակցությունը բացառելու, կամ կասեցնելու հարցին:
Նիստի ընթացքում քվեարկություն է անցկացվել Պակիստանի, Զիմբաբվեի ու Քենիայի ֆեդերացիաների անդամակցությունը կասեցնելու հարցի շուրջ: Արդյունքում ձայների մեծամասնությամբ որոշվել է դադարեցնել նշված ֆեդերացիաների անդամակցությունը ՖԻՖԱ-ին:
Նման որոշման ընդունման պատճառների մասին տեղեկատվություն չի տրամադրվում: