«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ ազատ գործակալ, հայտնում է Bild-ը:
Ֆրանսիացու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ լրանում է ամռանը և Գերմանիայի չեմպիոնների ղեկավարությունը պատրաստ չէ նոր համաձայնագրով բավարարել նրա ֆինանսական պահանջները:
27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն էին ցուցաբերել «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»։ Աշխարհի չեմպիոնը նաև կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Լիոն»:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։