«Ռեալի» եզրային հարձակվող Մարկո Ասենսիոն հետաքրքրված է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմամբ, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «սերուցքայինները» վերջնագիր են ներկայացրել իսպանացի ֆուտբոլիստին:
Եթե մինչև հունիսի 30-ը վինգերը նոր համաձայնագիր չկնքի մադրիդյան ակումբի հետ, ապա նրա տրանսֆերը կհանվի վաճառքի:
26-ամյա իսպանացու գործող պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է 18 ամսից:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Ասենսիոն ընդհանուր առմամբ անցկացրել է 33 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։