«Նյուքասլը» պատրաստվում է ձեռք բերել «Լայպցիգի» ֆուտբոլիստին

«Նյուքասլը» հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ անգլիական ակումբը ներքին քննարկում կանցկացնի 20-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ:

Խորվաթ ֆուտբոլիստի համար պայքարում «Նյուքասլը» ստիպված կլինի մրցել «Արսենալի» և «Թոթենհեմի» հետ։

Գվարդիոլի պայմանագիրը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում պաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։