Ռոնալդու. «Իմ հինգերորդ աշխարհի առաջնությանը գնում եմ մեծ ամբիցիաներով»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մասին: 

«Ցանկալի նպատակակետին հասնելու բազմաթիվ ուղիներ կան: Երբեմն ճանապարհը կարող է լինել ոչ այնքան հարթ, որքան կցանկանայիր, բայց ամենակարևորն այնտեղ հասնելն է:

Անձամբ ես Պորտուգալիայի հավաքականի կազմում գնում եմ իմ 5-րդ աշխարհի առաջնությանը և 12-րդ խոշոր միջազգային մրցաշարին՝ նույն ոգևորությամբ, ինչ առաջին օրը, բայց շատ ավելի մեծ ամբիցիաներով, յուրաքանչյուրիս ցանկությունը բավարարելու ձգտումով, հաղթելու ցանկությամբ: 

Մենք չենք ուզում այս ամենով բավարարվել։ Մենք ավելին ենք ցանկանում: Մենք շատ ավելիին ենք ձգտում: Հանուն մեզ, հանուն Պորտուգալիայի…: Քաթարի ճանապարհին»,- գրել է 37-ամյա ռմբարկուն սոցցանցերի իր էջերում:

https://www.instagram.com/p/CbvAsyyAtFo/