«Կոլամբուս Կրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ճանաչվել է ՄԼՍ-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նախորդ ամսում մրցաշարում անցկացրած 4 խաղում խփել է 4 գոլ և կատարել 2 ասիստ:
Հավելենք, որ «Կոլամբուս Կրյուն» ՄԼՍ-ի արևելյան կոնֆերենցիայի 4 տուրից հետո վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
https://twitter.com/MLS/status/1509259320072024064