«Սելտայի» հարձակվող Սանտի Մինային երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել 2017 թվականին:
Դատական նիստերը տեղի կունենան մարտի 28-ին, 29-ին և 31-ին։
Դատախազը պահանջում է Մինային դատապարտել 8 տարվա ազատազրկման:
Սանտի Մինան «Սելտայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վիգոյի թիմի հարձակվողը մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: