Սանտի Մինան մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ

«Սելտայի» հարձակվող Սանտի Մինային երկարաժամկետ ազատազրկում է սպառնում՝ հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել 2017 թվականին:

Դատական ​​նիստերը տեղի կունենան մարտի 28-ին, 29-ին և 31-ին։

Դատախազը պահանջում է Մինային դատապարտել 8 տարվա ազատազրկման:

Սանտի Մինան «Սելտայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վիգոյի թիմի հարձակվողը մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: