«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ըստ The Athletic-ի, «կարմիր սատանաները» ցանկանում են ամառային պատուհանի ընթացքում իրենց շարքերը համալրել ևս մեկ ուժեղ հարձակվողով և պատրաստ են վերսկսել բանակցությունները «Թոթենհեմի» աստղի հետ:
Քեյնի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: