Ալֆոնսո Դևիս. «Հուսով եմ, որ շուտով կրկին կկարողանամ օգնել թիմին»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը խոսել է սրտի հետ կապված խնդիրներից հետո իր առողջական վիճակի մասին.

«Վերականգնումը լավ է ընթանում: Ես մկանների կամ սրտի հետ կապված խնդիրներ չունեմ, բայց դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ խաղալ: Ես պարզապես ուրախ եմ, որ կարող եմ կրկին մարզվել:

Լավ հարաբերություններ ունեմ բժշկական բաժանմունքի և վերականգնողական անձնակազմի հետ:

Հուսով եմ, որ շուտով կրկին կկարողանամ օգնել թիմին»,- Դևիսի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դևիսը վարակվել էր կորոնավիրուսով, որից հետո նրա մոտ միոկարդիտի նշաններ են հայտնաբերվել: