Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է վաճառել Մարկո Ասենսիոյին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կփոխի ակումբային գրանցումը։

Արքայական ակումբը պատրաստ է բաժանվել 26-ամյա իսպանացուց 30 միլիոն եվրոյի դիմաց, տեղեկացնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» մարզչական շտաբը չի ցանկանում բաժանվել Ասենսիոյից։

Սակայն ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ, և համագործակցության երկարաձգման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։

Ուստի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է վաճառել Մարկոյին 2022 թվականի ամռանը, որպեսզի մեկ տարի հետո նրան անվճար բաց չթողնի։