«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է իր երազանքի մասին

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Չեմպիոնների Լիգայում «դեղին սուզանավի» հեռանկարների մասին։

«Մենք հաղթահարեցինք «Յուվենտուսի» արգելքը, որը կարող էր դառնալ մրցաշարում հաղթելու ֆավորիտը:

Հիմա մենք պետք է խաղանք «Բավարիայի» դեմ. Նրանք նույնիսկ ավելի լուրջ ֆավորիտ են, քան «Յուվենտուսը»: Մեզ համար դժվար է լինելու:

Այժմ, երբ մենք Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում ենք, իմ երազանքը Չեմպիոնների Լիգայում հաղթելն է։

Մենք հնարավորություն ունենք անել դա «Վիլյառեալի» հետ»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Marca-ն։