Սվեն Բոտմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիլը»

«Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Միլան»:

«Ռոսոներիները» պայմանավորվել են 22-ամյա հոլանդացու հետ, մինչև 2027 թվականը՝ 3 միլիոն եվրո աշխատավարձով, պայմանագիր կնքելու վերաբերյալ հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» վստահ է, որ առաջիկա շաբաթների ընթացքում համաձայնության կգա նաև «Լիլի» հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ակումբը Բոտմանի համար պահանջում է մոտ 40 մլն եվրո։

Լիգա 1-ի 21 խաղում պաշտպանը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։