Ֆիլիպե Կոուտինյոն չի ցանկանում վերադառնալ Բարսելոնա»

Ըստ Mundo Deportivo-ի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլլայում», ցանկանում է մնալ Անգլիայում։

Հանուն դրա, նա պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման:

Բիրմինգհեմյան ակումբը 29-ամյա բրազիլացուն վարձավճարով ձեռք է բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մինչև այս մրցաշրջանի ավարտը՝ գնելու հնարավորությամբ

«Ասթոն Վիլլայի» կազմում անցկացրած 10 խաղում Կոուտինյոն խփել է 4 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։

Կիսապաշտպանի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։