Աղբյուրի համաձայն՝ «Լացիոն» ցանկանում է 80 միլիոն եվրո ստանալ սերբ կիսապաշտպանի վաճառքի դիմաց։ Նշվում է, որ ֆուտբոլիստին հետևում են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը» և «Ինտերը»:
Ստացված եկամուտներով «Լացիոն» ցանկանում է գնել ֆուտբոլիստներ, որոնք համապատասխանում են «Արծիվների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պահանջներին։
27-ամյա Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյում» հանդես է գալիս 2015 թվականից:
Այս մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում դարձել է 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։