«Արսենալի» պաշտպանը՝ Մադրիդի «Ռեալի» թիրախում

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնիին ձեռք բերելու հնարավորությամբ և պատրաստ է շոտլանդացի ֆուտբոլիստի համար առաջարկել 60 միլիոն եվրո, հաղորդում է Sunday Post-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է դիտարկել 24-ամյա ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը, եթե շահավետ առաջարկ ստանա։

Թիրնին միացել է «Արսենալին» 2019 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում պաշտպանը դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ Պրեմիեր Լիգայում անցկացրած 22 խաղում։

Թիրնիի և «զինագործների» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։