«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է Գավիի և Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագրերի երկարաձգման մասին իր կարծիքով։
«Մենք ցանկանում ենք, որ նրանք մնան, և նրանք դեմ չեն: Կփորձենք հնարավորինս արագ հասնել համաձայնության»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 17-ամյա իսպանացին, ու 23-ամյա ուրուգվայցին մերժել են կատալոնական ակումբի՝ նոր համաձայնագրերի վերաբերյալ արած առաջարկները։