Ժունիոր Մեսիասը, գուցե մնա «Միլանում»

«Միլանը» ցանկանում է թիմում պահել հարձակվող Ժունիոր Մեսիասին:

Մրցաշրջանի ավարտին «Միլանը» կքննարկի հարձակվող Ժունիոր Մեսիասին, ձեռք բերելու տարբերակը:

Այժմ, նա  թիմում հանդես է գալիս վարձավճարով, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

«Ռոսոներիները» 30-ամյա բրազիլացուն գնելու իրավունք ունեն 5,5 միլիոն եվրոյով, սակայն ակումբը ակնկալում է ավելի քիչ գումար վճարել ֆուտբոլիստի դիմաց։

Ինքը՝ ֆուտբոլիստը, կցանկանար մնալ «Միլանում»:

Մեսսիասն «Միլանում» է հանդես գալիս 2021 թվականի օգոստոսից՝ թիմի կազմում անցկացրած 24 խաղում նա խփել է 5 գոլ։

Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: