«Ռենի» կիսապաշտպանը՝ «Արսենալի» ուշադրության կենտրոնում

«Արսենալը»  հետաքրքրված է «Ռենի» կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը:

Լոնդոնյան ակումբները տպավորված են 18-ամյա ֆրանսիացու խաղով այս մրցաշրջանում և մտածում են ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համաձայնություն  ձեռք բերելու մասին, հայտնում է աղբյուրը։ 2021/22 մրցաշրջանում Ուգոչուկվուն «Ռենի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։