Ջորջիո Կյելինին մտածում է կարիերան ավարտելու մասին

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին մտածում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին, հայտնում է Football Italia-ն:

Անցած տարի՝ օգոստոսին, 37-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ամառը։

Ֆուտբոլիստը համաձայնագրի երկու տարով երկարաձգումը համարել է 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն, սակայն Իտալիայի ընտրանին  դուրս մնաց հետագա պայքարից՝ փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային (0:1):

Այս հանգամանքը կարող է ստիպել 37-ամյա պաշտպանին ավարտել կարիերան այս մրցաշրջանի վերջում: