Թոմաս Ստրակոշան կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Նյուքասլը» հետաքրքրված է «Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշայի ծառայություններով։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ «կաչաղակները» «արծիվներից» տեղեկություններ են խնդրել 27-ամյա ալբանացու մասին, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» դիտարկում է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու հնարավորությունը։

Ստրակոշան այս մրցաշրջանում «Լացիոյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողել 23 գնդակ: