Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Պորտուգալացին մանկունիանցիների հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ։ Պայմանագրով Ֆերնանդեշը տարեկան կվաստակի 16 միլիոն եվրո։
Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: