Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել իտալացի մասնագետի հետ և իր աջակցությունն է հայտնել նրան:
Նախկինում մամուլում լուրեր էին շրջանառվում, որ վերջին շրջանում գրանցած վատ արդյունքների ֆոնին, Մադրիդի «Ռեալը» կարող է հեռացնել մասնագետին: