Հայտնի է, թե, որ դեպքում Մադրիդի «Ատլետիկոն» թիմ կհրավիրի Լաուտարո Մարտինեսին

Մադրիդի «Ատլետիկոն» ծրագրում է գնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, եթե միլանյան ակումբը կարողանա գնել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային՝ հաղորդում է La Repubblica-ն։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբի արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով։

24-ամյա արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 39 խաղում դարձել է 16 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

«Ինտերի» հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության հասնել Դիբալայի հետ: