«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիասը մոտ է ազդրի վնասվածքից ապաքինվելուն, հայտնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա պորտուգալացի պաշտպանը կարող է խաղադաշտ վերադառնալ միջազգային դադարից հետո։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» զգուշավոր է և չի շտապեցնում ֆուտբոլիստի ապաքինման գործընթացը:
2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։