«Ալ Ռայանի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հեռանալ ներկայիս ակումբից:
Նրա ծառայություններով հետաքրքրված են թուրքական «Գալաթասարայը» և Կոլումբիական «Ատլետիկո Ջունիորը»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել 30-ամյա կոլումբիացու համար։ Ռոդրիգեսը «Ալ Ռայյան» է տեղափոխվել անգլիական «Էվերթոնից» 2021 թվականի սեպտեմբերին 8 միլիոն եվրոյի դիմաց։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը քաթարյան թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։