Պոլ Պոգբայի ծառայություններով մի շարք գրանդ ակումբներ են հետաքրքրված

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական երեք գրանդ ակումբներ։

Մադրիդի «Ռեալը»,ՊՍԺ-ն և «Յուվենտուսը» կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ՝ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով հնարավոր տեղափոխության մանրամասները քննարկելու համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին, և կողմերը դեռևս չեն պայմանավորվել դրա երկարաձգման շուրջ:

Պոգբան անգլիական ակումբում է 2016 թվականից։

Ֆրանսիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 23 խաղում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը  գնահատվում է մոտ 55 միլիոն եվրո: