Մարկ-Անդրե տեր Շտեգենը առաջիկա ձմռանը կարող է նոր ակումբ ունենալ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է այս ձմռանը միանալ թուրքական ակումբի։

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ «Բեշիկթաշը» ցանկանում է 33-ամյա գերմանացուն վարձակալել մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրի համաձայն՝ թուրքական գրանդն արդեն կապ է հաստատել կատալոնացիների և դարպասապահի շրջապատի հետ՝ հնարավոր գործարքը քննարկելու համար։

Դարպասապահի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։