Իսպանացի լրագրող Պեպե Ալվարեսը իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ Ֆլորենտինո Պերեսը կհրաժարվի «Ռեալ Մադրիդի» նախագահի պաշտոնից 2026 թվականին։
Աղբյուրի համաձայն՝ 78-ամյա «Ռեալ Մադրիդի» նախագահը որոշել է լքել ակումբը արդեն հաջորդ տարի, չնայած նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է միայն 2028 թվականին։
«Պերեսը ցանկանում է ապահովել իշխանության կարգավորված փոխանցում՝ անկախ նրանից, թե իր գործընկերները աջակցում են հանրաքվեին, թե ոչ», – գրել է լրագրողը։
Պերեսն առաջին անգամ «Ռեալ Մադրիդի» նախագահ է դարձել 2000 թվականին՝ պաշտոնավարելով վեց տարի։ 2009 թվականին նա վերընտրվել է առանց մրցակցի։ Իր պաշտոնավարման ընթացքում ակումբը նվաճել է յոթ Չեմպիոնների Լիգա, յոթ Իսպանիայի առաջնություն, յոթ Իսպանիայի Սուպերգավաթ, վեց ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, հինգ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնություն, երեք Իսպանիայի գավաթ և երկու միջմայրցամաքային գավաթ։