Ժոան Լապորտան ցանկություն է հայտնել Լիոնել Մեսսիի պատվին խաղ անցկացնել նոր «Կամպ Նոու» մարզադաշտում

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատրաստակամություն է հայտնել վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում անցկացնել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի պատվին հանդիպում:

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Բլաուգրանայի» ֆուտբոլիստները բաց մարզում անցկացրեցին վերանորոգված մարզադաշտում։

«Մեսսիին մեծարելը հիանալի միջոց կլիներ «Կամպ Նոուն» բացելու համար: Տրիբունաները լեփ-լեցուն կլինեին: Ես ուրախ կլինեի Լեոյի պատվին հանդիպում կազմակերպել», – Լապորտայի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Բարսելոնայի» տնային մարզադաշտը վերանորոգման փուլում է 2023 թվականից:

Marca-ն հայտնել է, որ «Բարսելոնայի» բաց մարզմանը մասնակցել է 21,795 երկրպագու: