«Ռեալ Մադրիդը» Տոնի Կրոսին փոխարինող է գտել

«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնը դիտարկում է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու հնարավորությունը, ըստ El Nacional-ի։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն 21-ամյա կիսապաշտպանին համարում է թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսի իդեալական փոխարինող:

Ռեալ Մադրիդը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ուորթոնը մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: