«Նոան»՝ հայկական ակումբների շարքում առաջին հարկատուն է: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամլո-ծառայությունը:
«2024թ․ հունվարի 1-ից մինչև 2025թ․ սեպտեմբերի 30-ը մեր ակումբը պետական բյուջե է վճարել 804,585,000 ՀՀ դրամ՝ դառնալով Հայաստանի ֆուտբոլային ակումբների շարքում ամենամեծ հարկատուն։ Այս ցուցանիշը ևս մեկ անգամ վկայում է, որ մեր բոլորի համատեղ ջանքերով ֆուտբոլի զարգացումը կբերի էլ ավելի ու ավելի մեծ տնտեսական արդյունք
Նշենք, որ թիվը չի ներառել ենթակառուցվածքներին ուղղված ներդրումները և դրանց դիմաց վճարված հարկերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
