Հուզիչ պատմություն․ Դանիայի հավաքականի հրաշքը EURO-1992-ում

Դանիայի հավաքականի հրաշք հաղթանակի մասին բոլորն են հիշում EURO-1992-ին։ Այս հեքիաթն ունի նաև հակառակ կողմը, որն ինչքան էլ դաժան է, բայց աննկարագրելի է։

1992 թվականին Հարավսլավիայի հավաքականին չեն թողնում մասնակցի Շվեդիայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությանը։ Որպեսզի տեղը լրացնեն, հրավիրում են Դանիայի հավաքականին, ովքեր խաղալու էին հարավսլավացիների փոխարեն։ Սկզբում ոչ ոք չէր հավատում, մարդիկ մտածում էին, որ իրենց հետ կատակում են, սակայն մարզիչ Ռիխարդ Մելլեր-Նիլսոնը հերթով զանգահարում է և հանգստից հետ է կանչում ֆուտբոլիստներին։ Շատ ֆուտբոլիստներ չէին էլ պատասխանում՝ մտածելով, որ անիմաստ ժամանակ են անցկացնելու։ Անգամ Միխայել Լաուդրուպը չի ժամանում՝ ասելով, որ հանգստանում է։

Մի կերպ հավաքելով ֆուտբոլիստներին՝ Դանիան գնում է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Թիմը չուներ ոչ պլան, ոչ մրցակիցների վերլուծություն, ոչ մի մարզում չէին էլ անցկացրել։ Որոշել էին դուրս գալ խաղադաշտ ու ինչ կլիներ, կլիներ։ Մրցաշարին մասնակցելուց հրաժարվում է Կիմ Վիլֆորտը, քանի որ իր փոքրիկ աղջիկը քաղցկեղ ուներ և պառկած էր հիվանդանոցում։ Մարզիչն ու թիմը հասկանում էին նրա վիճակը և նրան ասում են՝ երբ ցանկանաս, կարող ես մեզ միանալ։ Հիվանդանոցում աղջկա վիճակը սկսում է լավանալ և Վիլֆորդը կարողանում է հետ գնալ ու միանալ թիմին։

Առաջին խաղում Դանիան ոչ-ոքի է խաղում Անգլիայի հետ, հետո պարտվում է շվեդներին։ Երեխայի վիճակը վատանում է և Վիլֆորդը վերադառնում է Դանիա։ Դանիա – Ֆրանսիա հանդիպումը Վիլֆորդը նայում էր հիվանդանոցում հատկացված դահլիճում, որտեղ բոլոր քաղցկեղով հիվանդներն էին նայում։ Դանիան հաղթում է և Վիլֆորդը տեսնում է, թե ոնց է մի ողջ հիվանդանոց ցնծում ուրախությունից։ Հիվանդներին՝ նիհար, ճաղատ, անօգնական, մարդկանց երջանիկ տեսնելով՝ Վիլֆորդն ուղղակի փլվում է գետնին ու արտասվում։ Նրանք մոռացել էին հիվանդության մասին, քանի որ հարցը երկրին էր վերաբերում, իրենց Դանիային։ Բոլորը, անգամ իր հիվանդ աղջիկը խնդրում են գնալ ու մասնակցել խաղին։ Աղջկա խնդրանքով Վիլֆորդը նորից վերադառնում է մրցաշար։

Դանիային սպասում էր հզոր Հոլանդիան՝ Ռայկարդ, Կուման, Վան Բաստեն, Գուլիտ, Բերգկամպ, Դե բուր և այլ հզորներով։ Խաղն ավարտվում է 2-2 հաշվով և 11 մետրանոց։ Վիլֆորդին նույնպես հանձնարարում են հարվածել ու հաղթական հարվածն է իրացնում։ Հարվածում է ու արդեն պատկերացնում, թե ինչ վիճակ է հիվանդանոցում։ Ամբողջ Դանիան էր ցնծում, բոլորը, քանի որ հավաքականը դուրս է գալիս եզրափակիչ։ Խաղից հետո իմանում է, որ երեխան վատացել է և կրկին մեկնում է Դանիա։ Հիվանդանոցի հիվանդները, ղեկավարությունը խնդրում են վերադառնալ հավաքական։ Աղջիկը մի կերպ, խնդրում է հորը վերադառնալ՝ եզրափակչին մասնակցելու համար։

Լսելով աղջկա խնդրանքը՝ Վիլֆորդը մեկնում է եզրափակչին մասնակցելու։ Երբ խաղի ավարտին մնում էր 11 րոպե Վիլֆորդը խփում է իր կյանքի ամենակարևոր գոլը և Դանիան հաղթում է, մի ողջ ազգի երազանք ի կատար է ածվում։ Նա հասկանում էր, որ երջանկացրել է անգամ այն անհույս մարդկանց, ում օրերը հաշված էին։

Սա ֆուտբոլի պատմության մեջ ամենադրամատիկ գոլերից էր, բառերով չես կարող նկարագրել։ Հիվանդանոցում էլ երեխան ասում է, որ հպարտանում է նման հայր ունենալու համար և նա երազանքը կատարվել է, Դանիան չեմպիոն է։ Մի քանի օրից երեխան մահանում է և մեկ տարի հետո Վիլֆորդը նորից աղջիկ է ունենում՝ Ռիկկեին։