«Նապոլիի» կիսապաշտպանը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի Անգլիա հնարավոր վերադարձի մասին լուրերը շարունակում են թափ հավաքել։

TEAMtalk-ի փոխանցմամբ՝ շոտլանդացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Թոթենհեմը»։

Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մոտ ապագայում վերադառնալ Անգլիա, ինչը գործարքը լիովին հնարավոր է դարձնում։

Սքոթ Մաքթոմինեյը «Նապոլի» է միացել «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականի ամռանը։