Հարի Քեյնը ապագայում կարող է վերադառնալ Անգլիա

Անգլիացի լրագրող Բեն Ջեյքոբսը կարծում է, որ «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ապագայում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Նշվում է, որ «Թոթենհեմի» նախկին հարձակվողը պլանավորում է առնվազն ևս մի քանի մրցաշրջան անցկացնել Պրեմիեր Լիգայում՝ նպատակ ունենալով գերազանցել Ալան Շիրերի գոլերի ռեկորդը։ Հնարավոր տարբերակներից մեկը «Կարմիր սատանաներ» տեղափոխվելն է։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։