Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հարձակվող Հարի Քեյնի՝ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրած վերջնական 13-րդ տեղը։
«Անկեղծ ասած, ես երբեք ճշգրիտ չգիտեմ, թե երբ են հանձնվում «Ոսկե գնդակի» մրցանակները կամ որ դիրքերի համար է խոսքը։ Ես, հավանաբար, վերջին մարդն եմ, ով գիտի։ Ես թիմային սպորտաձևերում անհատական մրցանակների մեծ երկրպագու չեմ։
Հարին իսկական թիմային խաղացող է։ Նա աչքի է ընկնում իր ներդրմամբ, խաղադաշտում կատարած աշխատանքով։ Եվ նա անպայման պետք է լինի 13-րդ հորիզոնականից բարձր», – Տուխելի խոսքերն է մեջբերում Kicker-ը:
2024/25 մրցաշրջանում Քեյնը խաղացել է 51 խաղ, խփել 41 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։