Էդեր Միլիտաոն ցանկացել է ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն խոստովանել է, որ ծնկի խաչաձև կապանների երկրորդ վնասվածքը նրան ստիպել է լրջորեն մտածել ֆուտբոլից հեռանալու մասին, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Երբ երկրորդ անգամ ստացա նույն վնասվածքը, մտքիս հազար բան անցավ։ Իրականում մտածել եմ՝ գուցե սա վերջն է։
Նման վնասվածքից հետո վերադարձը հեշտ չէ, հատկապես երբ այն կրկնվում է կարճ ժամանակում։ Բայց շնորհիվ կնոջս, աղջկաս և թիմակիցներիս աջակցության՝ ես կարողացա նորից ուժեղանալ և վերադառնալ խաղադաշտ»,- ասել է Միլիտաոն։