«Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը դրականորեն է դիտարկում «Բավարիա» տեղափոխվելու հնարավորությունը, ըստ Bild-ի։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները արդեն նախնական բանակցություններ են վարել հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ծեր Սինյորայի» հետ լրանում է այս ամռանը։
Այս մրցաշրջանում Վլահովիչը ութ խաղ է անցկացրել բոլոր հնարավոր ակումբային մրցաշարերում՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Ատլետիկո Մադրիդը», որի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։