Բերնարդու Սիլվա․ «Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ անելու 2026 թվականին»

«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Նրա պայմանագիրը ավարտվում է 2026 թվականի ամռանը, և, ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Միլանը» նախնական կապ է հաստատել խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

31-ամյա Սիլվան, ով իր իններորդ մրցաշրջանն է անցկացնում Անգլիայում, BBC-ին տված հարցազրույցում միայն ավելի է թեժացրել տրանսֆերային խոսակցությունները․ «Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ անելու 2026 թվականին, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ»։

Սաուդյան Արաբիայի ակումբները նախկինում հետաքրքրություն են ցուցաբերել, սակայն կիսապաշտպանը նախընտրում է մնալ Եվրոպայում։ Մենդեշը արդեն կապ է հաստատել մի քանի իտալական թիմերի հետ, այդ թվում՝ «Յուվենտուսի» և «Միլանի»։

Գլխավոր խոչընդոտը Սիլվայի աշխատավարձն է․ պորտուգալացին ներկայումս ստանում է տարեկան 10.1 միլիոն եվրո մաքուր, և Սերիա Ա տեղափոխվելու համար ստիպված կլինի զգալիորեն իջեցնել իր ֆինանսական պահանջները։