«Լիվերպուլը» պատրաստ է 150 միլիոն եվրո ծախսել մեկ տրանսֆերի վրա

Նախորդ ամառ «Լիվերպուլը» գրեթե 500 միլիոն եվրո ծախսեց նոր ֆուտբոլիստներ գնելու համար։ 2026 թվականի ամռանը «մերսիսայդցիները» կարող են ևս մեկ բարձրակարգ տրանսֆեր իրականացնել։

Fichajes-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» պատրաստ է 150 միլիոն եվրո ծախսել «Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեին ձեռք բերելու համար։

Ֆրանսիացու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Օլիսեն նախկինում հանդես է եկել Անգլիայում՝ «Քրիսթալ Փելասում»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։