«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է կիսապաշտպան Գավիի վնասվածքը։
«Երբ նման լուրեր ես ստանում, մտածում ես, որ դա վատ է, բայց անձամբ նրա համար՝ լավ։ Հիմա մենք գիտենք, թե ինչ անել։ Նա 21 տարեկան է և առջևում շատ երկար կարիերա ունի։ Մենք պետք է կենտրոնանանք նրան 100 տոկոսով առողջ և ուժեղ պահելու վրա։ Նա պետք է լինի պրոֆեսիոնալ խաղացող և քրտնաջան աշխատի։ Մենք պետք է նրան դա սովորեցնենք», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
Սեպտեմբերի 23-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ Գավին աջ ծնկի մենիսկի վիրահատության է ընթարկվել և բաց կթողնի մոտ հինգ ամիս։